Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բժշկական համալսարանի շրջանավարտները ծառայության վայրի ընտրության վիճակահանություն են անցկացրել

Բժշկական համալսարանի շրջանավարտները ծառայության վայրի ընտրության վիճակահանություն են անցկացրել
30.07.2020 | 22:26

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։


Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բժշկական համալսարանի շրջանավարտները զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը, իսկ մի խումբ շրջանավարտներ էլ կստանան լեյտենանտի կոչում։ Վիճակահանությունից առաջ տղաները 20 օր զորային ստաժավորում են անցել ԶՈՒ զորամասերում։
ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը ներկաներին մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ բժիշկներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնեն և ծառայության ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ։

Դիտվել է՝ 7893

Մեկնաբանություններ